Լա լիգայի 35-րդ տուրում «Ատլետիկոն» այսօր՝ մայիսի 8-ին, արտագնա խաղում կմրցի «Բարսելոնայի» հետ։
«Ներքնակները» «Կամպ Նոու» մարզադաշտում վերջին անգամ հաղթել են 2006 թվականին։ Խաղը կայացել էր փետրվարի 5-ին ու ավարտվել մադրիդցիների՝ 3-1 հաշվով հաղթանակով։ Հարկ է նշել, որ այդ մրցաշրջանում «Ատլետիկոն» երկու անգամ է հաղթել կատալոնացիներին։
Թիմերի այսօրվա հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 18։15-ին։