Ֆրանսիայի առաջնության 36-րդ տուրի բացման խաղում մրցեցին առաջատար «Լիլն» ու «Լանսը»:
Առաջին խաղակեսում Բուրակ Յիլմազը 2 գնդակ խփեց. հատկապես գեղեցիկ էր Յիլմազի խփած երկրորդը գնդակը: 35-րդ րոպեին Միչելինը երկրորդ դեղին քարտը ստացավ ու իր թիմին թողեց 10 հոգով: Երկրորդ խաղակեսի 15-րդ րոպեին Ջոնաթան Դավիդը խփեց իր թիմի երրորդ գնդակն ու դրեց խաղի վերջակետը:
«Լիլը» հաղթեց ու առաջնության ավարտից 2 տուր առաջ 79 միավորով առաջատարն է: ՊՍԺ-ն 75 միավորով երկրորդն է, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել: Հաջորդ 2 խաղում հաղթանակի դեպքում անկախ մյուս խաղերի արդյունքից «Լիլը» կդառնա Ֆրանսիայի չեմպիոն: