Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 14-ին, հայտնում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը:
Մրցաշարն ավարտվելու է 2022 թվականի մայիսի 22-ին: 2021/22 մրցաշրջանի 380 հանդիպումների ամբողջական օրացույցը կհրապարակվի հունիսի 16-ին:
Այս մրցաշրջանում 34-րդ տուրից հետո Պրեմիեր լիգան գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»: