Հայտնի է, թե որքան պարգևավճար կստանան «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայում հաղթանակի դեպքում։
Daily Mail-ի տեղեկություններով, լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների համար ընթացիկ մրցաշրջանում մոտ 11 մլն ֆունտ պարգևավճարներ կարող են հատկացվել։
Ֆուտբոլիստները 5 մլն ֆունտ կստանան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու համար։ Մրցաշարում հաղթանակի դեպքում, ենթադրվում է ևս 5 մլն ֆունտ։ Եթե «Չելսին» կարողանա հաղթել «Լեսթերին» Անգլիայի Գավաթի եզրափակչում, ապա ֆուտբոլիստները ևս 1 մլն ֆունտ կստանան։
Պարգևավճարները հավասարապես կբաժանվեն «Չելսիի» ֆուտբոլիստների միջև։ Այս կերպ, Չեմպիոնների լիգայում և Անգլիայի Գավաթում հաղթելու դեպքում, լոնդոնյան ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստ մոտ 500 հազար ֆունտ կստանա։
Նշվում է, որ «Չելսիի» մոտեցումը՝ ֆուտբոլիստներին պարգևատրելու հարցում, տարբերվում է «Մանչեսթեր Սիթիի» մոտեցումից։ «Մանչեսթեր Սիթին» պարգևավճարների հարցում անհատապես է համաձայնության գալիս յուրաքանչյուր խաղացողի հետ։
«Մանչեսթեր Սիթիում» բոնուսներն ավելի բարձր են։ Եթե ակումբը հաղթի Չեմպիոնների լիգայում, ապա ֆուտբոլիստներին մոտ 15 մլն ֆունտ կհասնի։
«Սիթիի» լավագույն ֆուտբոլիստների պայմանագրերում խոշոր պարգևավճարներ են ներառված։ Օրինակ, ՉԼ-ում հաղթանակի դեպքում Քևին դե Բրույնեն մեկ միլիոն ֆունտ կստանա։ Մնացած ֆուտբոլիստները մոտ 600 հազարական ֆունտ կստանան։ Մեկնարկային կազմում քիչ ընդգրկված խաղացողների բոնուսներն ավելի քիչ կկազմեն։
«Չելսին» և «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղան մայիսի 29-ին։