Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել է ՊՍԺ-ին։ Հանդիպումը կայացել է Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում և ավարտվել է 2-0 հաշվով։ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է իր թիմի պարտությունը․
«Դժվարանում եմ սա գրել։ Մինչև հիմա շատ տխուր եմ պարտության համար։ Բայց ես հպարտ եմ, թե ինչպես հանդես եկավ ամբողջ թիմը, մենք արեցինք այն ամենն, ինչ կարող էինք։ Ցավոք, մեր լավագույն խաղը բավարար չեղավ։ Թող այս պարտությունը դաս լինի մեզ համար, մենք կշարունակենք մեր զարգացումը»,- գրել է Նեյմարը Instagram-ում։
View this post on Instagram
Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին խաղը կայացել էր ապրիլի 24-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել էր անգլիական թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակով։
Երկու խաղերի արդյունքում Գվարդիոլայի թիմը 4-1 հաշվով հաղթանակ տարավ ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչ։