ԵԼ կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Մաչեսթեր Յունայթեդին»: 39-րդ րոպեին Կավանին առաջ մղեց անգլիական թիմին: 57-րդ րոպեին Ջեկոն հաշիվը դարձրեց 1:1, իսկ 3 րոպե անց հռոեմական թիմը նաև երկրորդ գնդակն ուղարկեց մանչեսթերյան թիմի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Կրիստանտեն: Խփած 2-րդ գոլից հետո տանտերերը նոր թափով սկսեցին գրոհել և 2 րոպեում կարող էին ևս 2 անգամ գրավել հյուրերի դարպասը, սակայն բոլոր դեպքերում էլ հիասքանչ գործեց դարպասապահ Դավիդ դե Խեան, իր թիմին փրկելով վերահաս գոլերից: Րոպեներ անց Էդինսոն Կավանին խփեց այս խաղում իր 2-րդ գոլը՝ հաշիվը դարձնելով 2:2: Հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Զալեվսկին կրկին առաջ մղեց «Ռոմային»:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Ֆոնսեկայի թիմը պարտվել էր 2:6 հաշվով և դիմակայությունում պարտվելոց 5:8 հաշվով դուրս մնաց պայքարից:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր թիմի մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը: