Ըստ Sky Sports-ի, «Ասթոն Վիլլան» ցանկանում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնել իրենց մարզադաշտում: Բրիտանացիները «Վիլա Պարկ» մարզադաշտը առաջարկել են ՈւԵՖԱ-ին ` Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու համար, որում հանդես կգան անգլիական թիմերը՝ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
Բրիտանիայի կառավարությունը սատարում է խաղը Անգլիայում անցկացնելու գաղափարը, որպեսզի անգլիացի 8000 երկրպագու ստիպված չլինեն թռչել Ստամբուլ:
Սակայն ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ մտադիր չէ եզրափակիչը մեկ այլ քաղաք տեղափոխել: