Ֆուտբոլի VBET ՀՊԼ-ի 22-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտն» ընդունել էր «Փյունիկին»։ Երևանյան թիմերի դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեցին տանտերերը։
«Ալաշկերտի» ֆուտբոլիստները Միխայլովիչի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարան և գլխավորեցին մրցաշարային աղյուսակը։
Այս խաղից հետո «Ալաշկերտն» իր ակտիվում ունի 36 միավոր և առաջինն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Փյունիկը» 21 միավորով 8-րդ տեղում է։