Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում «Չելսիի» հաղթանակը «Ռեալի» նկատմամբ.
«Վերջապես «Չելսին» «թաղեց» ինտրիգը: Նրանք հրաշալի խաղացին: «Չելսին» մի քանի անգամ լավն է երբևէ տեսածս ամենաթույլ «Ռեալից»»,-գրել է Լինեկերը «Չելսիի» երկրորդ գոլից հետո:
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին՝ Ստամբուլում. կմրցեն «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին»: