Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հայտնի են Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մասնակիցները: Մայիսի 29-ին Ստամբուլում գլխավոր ավարը կվիճարկեն Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին»:
Լոնդոնյան ակումբը 3-րդ անգամ դուրս է գալիս ՉԼ-ի եզրափակիչ, երբ մրցաշրջանի ընթացքում փոխում է գլխավոր մարզչին: Սույն թվականի հունվարին Թոմաս Տուխելը փոխարինեց Ֆրենկ Լեմպարդին:
2012 թ-ին «կապույտների» գլխավոր մարզչի պաշտոնում Անդրե Վիլաշ-Բոաշին փոխարինեց Ռոբերտո Դի Մատեոն, իսկ թիմը հետագայում հաղթեց գլխավոր խաղում:
2008 թ-ին Ժոզե Մոուրինյոյին փոխարինեց Ավրաամ Գրանտը, սակայն եզրափակչում «Չելսին» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»: