Il Tempo-ի հաղորդմամբ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան համաձայնել է տեղափոխվել Հռոմի «Լացիո»:
Աղբյուրի հաղորդմամբ, իսպանացին չի համաձայնել երկարաձգել պայմանագրի ժամկետն ու առաջիկա ամռանը, ազատ խաղացողի կարգավիճակով, կտեղափոխվի «արծիվների» կազմ: 2 տարվա ընթացում Մատան կստանա 8 մլն եվրո:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղում Խուան Մատան դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: