«Մանչեսթեր Յունայթեդը» մեկ տարվա պայմանագիր է կնքել իսպանացի կիսապաշտպան Խուան Մատայի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել «Չելսիից» 2014-ի հունվարին, իսկ դրանից հետո 273 հանդիպում է անցկացրել «Յունայթեդի» կազմում ու դարձել 51 գոլի հեղինակ: