Ըստ Corriere dello Sport-ի՝ Ժոզե Մոուրինյուն, ով հաջորդ մրցաշրջանից կլինի «Ռոմայի» գլխավոր մարզիչը, կդառնա հռոմեական ակումբի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիչը:
Աղբյուրի համաձայն, Հռոմում պորտուգալացին երաշխավորվա մեկ մրցաշրջանում 4 միլիոն եվրո կստանա, իսկ հաջող արդյունքների դեպքում գումարը կարող է բարձրանալ մինչև 7 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ երեկ ՝ մայիսի 4-ին, պաշտոնապես հայտարարվեց, որ 2021/2022 մրցաշրջանից «Ռոման» մարզելու է Ժոզե Մոուրինյուն: