«Ինտերի» մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյուի նշանակումը: Նախկինում մարզիչները կոնֆլիկտ էին ունեցել Պրեմիեր լիգայում, երբ Մոուրինյուն գլխավորում էր «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ Կոնտեն՝ «Չելսին»:
«Սա հիանալի նորություն է բոլորի համար: Նրան ամենայն բարիք եմ մաղթում, բացառությամբ այն դեպքերի, երբ նա կխաղա «Ինտերի» դեմ:
Հանդիպելուց կգրկախառնվե՞նք: Իհարկե, մենք միմյանց մեծ հարգանքով ենք վերաբերվում»,- մեջբերում է Կոնտեին Football Italia-ն:
Հիշեցնենք, որ երեկ «Ռոման» հայտնեց գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյուին նշանակելու մասին։