«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն նշել է այն հարձակվողին, ում համարում է լավագույնն աշխարհում այս պահին: Բելգիացին նման պատվի է արժանացրել ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային Մադրիդի «Ռեալից»:
«Ո՞վ է աշխարհի լավագույն հարձակվողը: Անկասկած, Կարիմ Բենզեման », — ասել է Լուկակուն RTBF- ի եթերում:
2020/21 մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» կազմում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 28 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ: