Եվրոպական որոշ առաջնություններում արդեն հայտնի են մրցաշրջանի չեմպիոնները, իսկ Իսպանիայի առաջնությունում, չնայած չեմպիոնը որոշված չէ, սակայն հայնի են ՉԼ հաջորդ մրցաշրջանի մասնակից բոլոր 4 ակումբները։ Անգլիայում և Գերմանիայում ևս չեմպիոնները որոշված չեն, սակայն «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան», անկախ հետագա արդյունքներից, ապահովել են իրենց տեղը լավագույն քառյակում։
Այս պահին արդեն 10 ակումբ ապահովել է իր տեղը հաջորդ ՉԼ խմբային փուլում։ Այդ ակումբներն են․
«Մանչեսթեր Սիթի»․ Անգլիա
«Այաքս»․ Նիդերլանդներ
«Բավարիա»․ Գերմանիա
«Ինտեր»․ Իտալիա
«Զենիթ»․ Ռուսաստան
«Դինամո Կիև». Ուկրաինա
«Ռեալ Մադրիդ»․ Իսպանիա
«Բարսելոնա»․ Իսպանիա
«Աթլետիկո»․ Իսպանիա
«Սևիլյա»․ Իսպանիա