Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է 2020/21 մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակի սեփական տարբերակը:
Լավագույն տասնյակում ընդգրկվել են «Զենիթի» 6 խաղացողներ, ինչպես նաև ԲԿՄԱ-ի ու Կրասնոդարի 2 ներկայացուցիչ:
Հարկ է նշել, որ ինդեքսն ընտրվել է որպես վարկանիշի հիմնական չափանիշ, որը հաշվարկվել է տեխնիկական ցուցանիշների՝ խաղերի դժվարության և խաղադաշտում անցկացրած ժամանակի չափի հիման վրա:
Ըստ CIES-ի՝ ՌՊԼ-ի 2020/21 մրցաշրջանի ֆուտբոլիստների լավագույն եռյակը հետևյալն է․
1. Մալքոմ («Զենիթ») – 332;
2. Նիկոլա Վլաշիչ (ԲԿՄԱ) – 325;
3. Դուգլաս Սանտոս («Զենիթ») – 324;