Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիան Ռաբիոն խոսել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Նա շատ քրտնաջան է աշխատում: Սա նրա հաջողության բանալին է բոլոր բնագավառներում: Կրիշտիանուն նման է Տեսլայի սեփականատեր Իլոն Մասկին: Նա, իհարկե, ունի բնական տաղանդ, բայց դա բավարար չէ:
Ռոնալդուն շատ խելացի է: 36 տարեկան հասակում նա հստակ գիտի, թե ինչպես բաշխել ծանրաբեռնվածությունը: Սա մի բան է, որը հնարավոր չէ սովորել: Դա մտածելակերպ է:
Ամեն օր ես զգում եմ նրա ցանկությունը կենտրոնանալ միայն մարզական նվաճումների վրա: Չնայած տարիքին և կուտակված հոգնածությանը՝ Ռոնալդուն խաղում է գրեթե բոլոր հանդիպումներում: Նա ծախսում է իր ամբողջ ներուժը: Նրա անխոնջ նվիրվածությունը մոդել է ինձ համար», — մեջբերում է Ռաբիոյին Ալֆրեդո Պեդուլլայի կայքը: