Քաթարական «Ալ-Սադ» ակումբի ղեկավարությունը որոշել է չերկարաձգել պայմանագիրը Չավիի հետ , հայտնում է «Ալ Կաս» հեռուստաընկերությունը: Իսպանացի մասնագետի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին:
«Ալ-Սադը» չկարողացավ դուրս գալ ասիական Չեմպիոնների փլեյ-օֆֆ՝ խմբում զբաղեցնելով 2-րդ տեղը: Միևնույն ժամանակ, թիմը հաղթել է բոլոր ներքին մրցաշարերը ՝ առաջնություն, գավաթ, սուպերգավաթ և էմիրի գավաթ:
41-ամյա մարզիչը 2015-ից 2019 թվականներին խաղացել է «Ալ-Սադում», որից հետո դարձել է թիմի մարզիչը, Քաթարի կրկնակի չեմպիոն (որպես խաղացող և որպես մարզիչ): Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է, որ Ռոնալդ Կումանի փոխարեն Չավին գլխավորի «Բարսելոնան»: