Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ 6:1 հաշվով ջախջախեց «Լոկոմոտիվին» և ժամանակից շուտ ապահովեց ոսկե մեդալները: «Զենիթը» 7-րդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ մեդալների հանձնման արարողությունը, որին նորընծա չեպիոնների առաջատարներից մեկը՝ Արտյոմ Ձյուբան ներկայացավ Marvel-ի հայտնի կերպարներց մեկի՝ Դեդպուլի քոսփլեյով։ Լուսանկարներն՝ այստեղ։
«Դեդպուլը կարող է ամեն ինչ անել, նա ունի լավագույն ռեգեներացիան, ինչպես և ես: Գրա՞զ եմ եկել որևէ մեկի հետ: Ոչ, ես վաղուց ունեի այս կոստյումը, ուզում էի ինչ-որ առիթով այն կրել: Երրորդ անընդմեջ չեմպիոնությունն է, ինձ թվում է, ես կարող եմ դա ինձ թույլ տալ»:
Չնայած դրանից հետո Արտյոմը խոստովանեց, որ կոստյումը այնքան էլ հարմարավետ չէ. «Ես կհասնեմ հանդերձարան և կհանեմ այն: Տոթ է։ Ես համարյա խեղդվեցի դրանում»,- ասել է Ձյուբան Матч ТВ-ի լրագրողին:
Այն հարցին, թե հաջորդ անգամ նա ինչ քոսփլեյ կկրի, Ձյուբան պատասխանեց, որ միգուցե դա Scorpion-ի (Mortal Kombat) կամ Բեթմենի քոսփլեյը։