«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն «Ուդինեզեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2-1) շնորհավորել է «Ինտերին» Իտալիայի առաջնության չեմպիոնությունը նվաճելու առթիվ․
«Մենք ողջունում ենք «Ինտերին» և մարզչին, նրանք արժանի են այդ հաջողությանը։ Մենք պետք է ինչ-որ բան փոխենք, մի շրջափուլն ավարտվեց, իսկ մյուսը բացվում է՝ սկուդետոն նվաճելու համար։ Մենք աշխատել էինք «Ուդինեզեի» հաղթանակի վրա, այսօրվա արդյունքներից հետո դա կարևոր էր։
Երբ գոլ բաց թողեցինք, հեշտ չէր, բայց մենք անհուսորեն ցանկանում էինք հաղթել։ Հոգեբանական հոգնածություն էր։ Երբ պայքարում ես սկուդետոյի համար, ինչ-որ բան փոխվում է։ Վերջին մի քանի շաբաթների ընթացքում նպատակը փոխվել էր․ սա պայքար էր, բայց մենք պետք է դուրս գայինք Չեմպիոնների լիգա։ Թիմը շատ միասնական էր ու ուժեղ։ Խաղի ավարտից հետո գրկախառնությունն ամենակարևորն է։Մենք պետք է շարունակենք նույն ոգով, նման հաղթանակները ադրենալին են հաղորդում պայքարը շարունակելու համար»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Goal-ը։
«Յուվենտուսը» 34 խաղից հետո 69 միավոր է վաստակել ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։