ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը նշանակել է VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի ժամանակացույցը, այս մասին հայտնում է «Արարատի» պաշտոնական կայքը:
Եզրափակիչը կկայանա մայիսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: Խաղի մեկնարկը՝ ժամը 19-ին: Գավաթը կվիճարկեն «Ալաշկերտն» ու «Արարատը»: