«Ռոմայի» նոր գլխավոր մարզիչը կարող է լինել «Յուվենտուսի» եւ «Նապոլիի» նախկին մարզիչ Մաուրիցիո Սարին: Այս մասին հայտնում է espn.com-ը:
Հաղորդվում է, որ կողմերն արդեն պայմանավորվել են երկամյա պայմանագրի շուրջ:
Նախկինում արդեն տեղեկություններ կային, որ Սարին հրաժարվել է գլխավորել «Մարսելն» ու «Ֆեներբախչեն»: