«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը VBet Հայաստանի Գավաթի եզրափակիչ դուրս գալուց հետո կիսվել է տպավորություններով։
Երևանյան թիմը, հիշեցնենք, կիսաեզրափակիչ փուլում երկու խաղերի արդյունքում 3-2 հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային» և 13 տարվա դադարից հետո առաջին անգամ դուրս եկավ Գավաթի խաղարկության եզրափակիչ։ Առաջին խաղում Բիչախչյանի թիմը 2-0 հաշվով հաղթանակ էր տարել, իսկ պատասխան խաղում 1-2 հաշվով պարտություն կրեց։
«Շատ բան չկա ասելու։ Մեր նպատակը մեկն էր՝ դուրս գալ եզրափակիչ ու թիմը կարողացավ կատարել իր առջև դրված խնդիրը։ Իմ ցանկությունն այն էր, որ ավելի լավ խաղով դուրս գայինք եզրափակիչ։
Մտավախություն ունեինք, որ այսօրվա խաղի վրա իր ազդեցությունը կարող է թողնել առաջին խաղի հաշիվը ու այդպես էլ եղավ։ Ինչքան էլ՝ տղաներին տրամադրեցինք, բացատրեցինք, որ հաշիվը 0-0 է ու ամեն ինչ որոշվելու է այսօրվա խաղում, ցավոք չստացվեց։ Գոլ բաց թողնելուց հետո սթափվեցինք, զգացինք, որ եթե շարունակենք այսպես խաղալ, այսինքն սպասենք, թե մրցավարը երբ կազդարարի խաղի ավարտը, կարող ենք պատժվել։ Կարողացանք արձագանքել, գոլ խփել։
Բավականին նյարդային խաղ ստացվեց։ Պատրաստվելու ենք, թե՛ առաջնության հերթական տուրի խաղին, թե՛ Գավաթի եզրափակչին։
Մանրամասները՝ Արարատի ներկայացրած տեսանյութում․