«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն գնահատել է Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնությունների մակարդակը․
«Գերմանիայում կամ Ֆրանսիայում քո ճակատագիրը կանխորոշված կլինի, եթե գնաս «Բավարիա» կամ ՊՍԺ։ Անգլիայում մրցակցությունն ավելի բարձր մակարդակի վրա է, դա էլ ինձ գրավում է։ Հարցը ճնշման մեջ է։ Ինձ դա դուր է գալիս։ Ես հրաժարվում եմ գնալ մի առաջնություն, որտեղ ճնշում չկա»,- 58-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Մոուրինյուն երբեք չի աշխատել գերմանական կամ ֆրանսիական ակումբներում։ Նախքան «Տոտենհեմ» տեղափոխվելը՝ նա աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում», «Չելսիում», «Ռեալում», «Ինտերում», «Պորտուում», «Ունիան Լեյրիայում» և «Բենֆիկայում»։
Ապրիլի 19-ին «Տոտենհեմը» հայտարարեց Ժոզե Մոուրինյուի հեռացման մասին։