Իտալիայի հավաքականի ֆուտբոլիսները կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ Եվրո-2020-ից առաջ։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մոտ ժամանակներս 35 ֆուտբոլիստից կազմված ընդլայնված ցուցակ կկազմի, որոնք պիտի մեկնեն Եվրոյի։ Նրանք բոլորը կպատվաստվեն նախքան մեկնումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կպատվաստվեն նաև Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները։