«Ռոմայի» գլխավվոր մարզիչ Պաուլու Ֆոնսելան մրցաշրջանի ավարտին կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն։ Հռոմեական ակումբի ղեկավարությունը բարկացել է ԵԼ կիսազերափակիչ առաջին խաղում ՄՅՈՒ-ից կրած 2-6 հաշվով պարտությունից։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Ռոմայի» ղեկավարության հետ բանակցություններից հետո պորտուգալացի մասնագետը մնացել է պաշտոնին, բայց մինչև մրցաշրջանի ավարտ։
Հայտնի է, որ պորտուգալացին կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, որտեղ նրանով հետաքրքրվում է «Քրիսթալ Փելասը»։