«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանն առաջվա պես չի կարողանում համաձայնության գալ ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։
28-ամյա ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ մադրիդյան ակումբից, իսկ նրա գործակալն արդեն բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Վարանի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը։