Մայիսի 4-ից 6-ը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ուսումնամարզական հավաք կացնկացնի։
Պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Մհեր Միրումյանը հավաքական է հրավիրել «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Ալիկ Հովհաննիսյանին, Լևոն Բաշոյանին, Արմեն Երանոսյանին, Էդիկ Վարդանյանին և Սուրեն Ղազարյանին։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունն ու հաջողություն մաղթում ֆուտբոլիստներին։