Իտալական ֆուտբոլի լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղից հետո կարճ զրույց են ունեցել:
Sky Sport Italia-ի եթերում Դել Պիերոն հայտարարեց, որ կցանկանա Գվարդիոլայից մի քանի մարզչական դասեր առնել.
«Երբ մի քանի օրով արձակուրդ ունենաք, ես կարող եմ գալ մի քանի դաս առնելու»,-ասել է Դել Պիերոն:
Ինչին Գվարդիոլան պատասխանել է.
«Ավելի լավ է գամ քեզ մոտ Իտալիա: Ես շատ եմ կարոտում մակարոնը»,- ասել է Գվարդիոլան: