Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը սկսել է մարզվել թիմի հետ, հայտնում է AS-ը։ Պաշտպանը վնասվածք է ստացել Իսպանիայի հավաքականի գտնվելու վայրում, այնուհետև վարակվել կորոնավիրուսով:
Ռամոսն այսօր լիարժեք մարզում է անցկացրել թիմի հետ: Սպասվում է, որ Սերխիոն որոշակի խաղաժամանակ կստանա Լա Լիգայի շաբաթ օրը կայանալիք «Օսասունայի» դեմ խաղում, իսկ Չեմպիոնների լիգայի «Չելսիի» դեմ խաղում «Ռեալի» ավագը պետք է խաղադաշտ դուրս գա առաջին րոպեներից:
























































