«Արսեն Զախարյանը 17 տարեկան հասակում չի կարող միշտ կայուն խաղ ցուցադրել»,- ասել է Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) ընթացիկ մրցաշրջանում Զախարյանն անցկացրել է 10 հանդիպում:
«Կարծում եմ, որ 17-ամյա խաղացողի համար նորմալ է ունենալ ոչ կայուն հանդիպումներ: Արսենը ընդամենը 17 տարեկան է, ուստի միշտ չէ, որ կարող է բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: Մեզ համար նույնպես դժվար կլինի որոշել, թե ով հաջորդ խաղերին հանդես կգա կիսապաշտպանությունում: Թիմում մեծ մրցակցություն կա», — ասել է Շվարցը մամուլի ասուլիսի ժամանակ:
Շաբաթ օրը «Դինամոն» Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում կխաղա Կազանի «Ռուբինի» հետ: Երկու թիմերն էլ ունեն 46-ական միավոր, մրցաշարային աղյուսակում «կապույտ-սպիտակները» յոթերորդ տեղում են, իսկ Կազանի թիմը՝ չորրորդ: