Calciomercato-ն հայտնում է, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան կարող է գլխավորել «Արսենալը»:
Աղբյուրը հայտնում է, որ պորտուգալացի մասնագետը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից կհեռանա հռոմեական ակումբից, իսկ անգլիական ակումբը հետաքրքրված է նրա ծառայություններով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սպարտակը» ևս հետաքրքություն էր ցուցաբերում Ֆոնսեկայի նկատմամբ։
Հիշեցնենք, որ «Ռոման» և «Արսենալը» այսօր իրենց առաջին հանդիպումները կանցկացնեն ԵԼ կիսաեզրափակչի շրջանակում։