«ՌԲ Զալցբուրգի» գլխավոր մարզիչ Ջեսի Մարշը կարող է ստանձնել «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին հայտարարել է ավստրիական ակումբի ներկայացուցիչ Քրիստիան Կիրչերը:
«Կարող եմ հաստատել, որ Լայպցիգի հետ բանակցություններն արդեն սկսվել են»,- մեջբերում է Կիրչերին Goal-ը։
Հիշեցնենք, որ երկու ակումբներն էլ պատկանում են միևնույն հոլդինգին։
Գերմանական մամուլը տեղեկացնում է, որ Մարշն ու Լայպցիգն արդեն համաձայնության են եկել անձնական պայմանագրի շուրջ: «ՌԲ Լայպցիգում» Մարշը կփոխարինի Յուլիան Նագելսմանին, ով այս ամառ կգլխավորի Մյունխենի «Բավարիան»: