«Աստանան» տնային հաղթանակ տարավ և կրկին գլխավորեց Ղազախստանի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակը։
Այսօր ՝ ապրիլի 28-ին, ութերորդ տուրի շրջանակներում մայրաքաղաքային ակումբը սեփական հարկի տակ ընդունեց Ուրալի «Ակժայկին» ու հաղթեց նվազագույն հաշվով։ Հանդիպման հենց մեկնարկում հաղթական գնդակը խփեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։
Նշենք, որ Տիգրան Բարսեղյանն ու Վարազդատ Հարոյանն ամբողջական հանդիպում են անցկացրել։