«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին մեծ հավանականությամբ կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ն, ուրուգվայցի հարձակվողը խնդրել է փարիզյան ակումբի ղեկավարությանը բաց թողնել իրեն հունվարին։ Կավանիի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Աթլետիկոն»։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մադրիդի «Աթլետիկոյի» տնօրենը մեկնել է փարիզ Կավանիի տրանսֆերի բանակցությունների համար։
Կավանին հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում 2013 թվականից։