Պրեմիեր լիգայի 13-ակի հաղթող Ռայան Գիգզը ցնցված է, որ այս տարի չի հայտնվել Պրեմիեր լիգայի փառքի սրահում, հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ ուելսցին պետք է այնտեղ ընդգրկվեր Թիերի Անրիի փոխարեն, բայց վերջին պահին նրան զրկել են այդ հնարավորությունից՝ սկանդալի պատճառով:
Անցյալ շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողին մեղադրանք էր առաջադրվել 2020-ի նոյեմբերին երկու կանանց վրա հարձակման համար:Եվրո-2020-ին ընդառաջ Գիգսը նաև հեռացվել է Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝ այդ գործով դատաքննության պատճառով: Նա ինքը հերքում է բոլոր մեղադրանքները:
Անրին հայտնվեցլ է Փառքի սրահում մրցաշարի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերի հետ միասին: Նրանք առաջին խաղացողներն են, ովքեր ընդգրկվել են այդ ցուցակում: