Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Twitter-ում փիլիսոփայական գրառում է հրապարակել:
«Հաջողությունը գալիս է այն ժամանակ, երբ քո երազանքներն ավելին են, քան արդարացումները», — գրել է ֆուտբոլիստը:
36-ամյա պորտուգալացին չի կարողանում երեք անընդմեջ խաղում դառնալ գոլի հեղինակ: Նրա չոր հանդիպումների շարքը տևում է ապրիլի 7-ից:
Այս մրցաշրջանում Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 32 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
El éxito ocurre cuando tus sueños son más grandes que tus excusas. 😉💪🏽 pic.twitter.com/UHazCqZps2
— Cristiano Ronaldo (@Cristiano) April 27, 2021