«Ատալանտան» երկրորդ թիմն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում խփած գոլերի քանակով: Ա Սերիայի 33-րդ տուրի «Ատալանտա» — «Բոլոնիա» հանդիպումից հետո (5: 0), իտալական թիմն այս մրցաշրջանում իր ակտիվում ունի 78 գոլ:
Միայն Մյունխենի «Բավարիան» ունի ունի լավ ցուցանիշ՝ 86 գոլ:
Երեկվա խաղից հետո «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ամփոփել է Ա Սերիայի հանդիպումը «Բոլոնիայի» հետ և խոսել մրցաշարային աղյուսակում թիմի զբաղեցրած դիրքի մասին (մանրամասներն՝ այստեղ)։
Հիշեցնենք, այս հաղթանակից հետո «Ատալանտան» 68 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։