«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ամփոփել է Ա Սերիայի հանդիպումը «Բոլոնիայի» հետ (5:0):
«Հանդիպման սկզբում մենք մի փոքր խառնվեցինք, թույլ տվեցինք շատ հասարակ սխալներ՝ շտապելով փոխանցումներ կատարելիս և անպատրաստ հարվածներ հասցնելով: Անհրաժեշտ էր հանգստացնել խաղը և վերադառնալ նորմալ ռիթմի:
Ես չգիտեմ, թե քանի միավոր կպահանջի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը պահպանելու համար: Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է: Դժվար կլինի, բայց մենք մեր առջեւ դրել ենք այդ նպատակը», — մեջբերում է Գասպերինիին Football Italia-ն:
Հիշեցնենք, այս հաղթանակից հետո «Ատալանտան» 68 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։