Չեմպիոնշիփի երկու ակումբներ իրենց տեղն արդեն երաշխավորել են Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանում ՝ «Նորվիչը» և «Ուոթֆորդը»:
Լրագրող Կիրան Մագուայրը իր թվիթերում գրել է, որ Պրեմիեր լիգայի ակումբները լրացուցիչ վճարումներ կստանան, քանի որ երկու ակումբներն էլ վերադառնում են ԱՊԼ՝ Չեմպիոնշիփում անցկացնելով ընդամենը 1 տարի:
Խոսքը պարաշյուտային վճարումների մասին է, որոնք նախատեսված են վճարել երեք տարվա ընթացքում ԱՊԼ-ից դուրս մնացած թիմերիn: «Նորվիչի» և «Ուոթֆորդի» վերադարձով պայմանավորված Պրեմիեր լիգայի բոլոր ակումբները կստանան շուրջ 83 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Այս գումարը կարող է աճել, եթե նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգան լքած «Բորնմութը» դուրս գա Պրեմիեր Լիգա՝ հաղթահարելով Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ փուլը: