VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Արարատը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելու է «Փյունիկի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 16։00-ին։
«Արարատի» մամուլի քարտուղարությունը վիճակագրական տվյալներ է ներկայացնում խաղից առաջ․
1-ին շրջան՝ «Արարատ»-«Փյունիկ»՝ 1։0
2-րդ շրջան՝ «Փյունիկ»-«Արարատ»՝ 1։1
Թիմերը խաղին մոտենում են լավ տրամադրությամբ։ «Արարատը» Գավաթի խաղարկությունում եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց՝ կիսաեզրափակչում սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային»։
«Փյունիկն» այս ընթացքում առաջնությունից հետաձգված հանդիպում անցկացրեց։ Եղիշե Մելիքյանի թիմը նվազագույն հաշվով հաղթեց «Ուրարտուին»։
ՄՐՑԱՇԱՐԱՅԻՆ ԱՂՅՈՒՍԱԿ
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմերը տարբեր խնդիրներ են լուծում։ «Արարատն» առաջատարների շարքում է ու պայքարում է չեմպիոնության համար՝ առաջին հորիզոնականում գտնվող «Ալաշկերտին» զիջելով 2 միավոր։ «Փյունիկը» 8-րդ տեղում է և վերջին 4 խաղերից երեքում հաղթանակ է տոնել։
ՆԱԽՈՐԴ ԽԱՂԵՐԸ
Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 4 խաղերում «Փյունիկը» կարողացել է միայն մեկ միավոր վաստակել։ Դա այս մրցաշրջանի երկրորդ շրջանի խաղում էր, որն ավարտվեց 1։1 հաշվով։
«Արարատը» վերջին խաղերում բավականին լավ է հանդես գալիս «Փյունիկի» հետ։ «Փյունիկը» «արարատցիների» նկատմամբ վերջին հաղթանակը տոնել է 2019 թվականի մայիսին։
«Փյունիկ»-«Արարատ» խաղին երկրպագուների մուտքը կլինի ազատ։ Հանդիպումը կցուցադրվի ՀՖՖ Youtube-ի պաշտոնական ալիքով, ինչպես նաև Արմենիա հեռուստատեսությամբ։
Հանդիպման մրցավարը կլինի Արթուր Սաֆարյանը, իսկ ՀՖՖ պատվիրակը՝ Աշոտ Նազարեթյանը։