Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ՝ 6:0 հաշվով հաղթելով լեհ Ռոման Պաչուրկովսկին:
Հիշեցնենք, որ Ամոյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Մաքսիմ Եվտուշենկոյին:
Այսօր գորգ դուրս կգա ու եզրափակչի համար կգոտեմարտի նաև Սլավիկ Գալստյանը: