«Չելսիի» ու «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը, որն ավելի վաղ հայտարարել էր հոկեյիստի կարիերա սկսելու մասին, ընդգծել է, որ շարունակելու է աշխատանքը «կապույտների» ադմինիստրատիվ շտաբում:
«Որոշ մարդիկ, կարծես թե, որոշել են, որ ես փոխել եմ աշխատանքս: Ոչ, դա այդպես չէ: Բարեբախտաբար, «Չելսիում» իմ աշխատանքը որպես տեխնիկական խորհրդատու, ինձ թույլ է տալիս ազատ ժամանակ խաղալ այն խաղը, որը սիրել եմ դեռ մանկուց:
Ես երկար տարիներ խաղացել եմ հոկեյ: Երբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էի, օբյեկտիվ պատճառներով չէի կարող հոկեյով զբաղվել: Հիմա կարող եմ», — գրել է Չեխը «Թվիթերի» իր էջում:
Չեխը դարձել է անգլիական 2-րդ լիգայի «Գիլֆորդ Ֆենիքս» թիմի դարպասապահը: Ենթադրվում է, որ չեխ ֆուտբոլիստը հոկեյում նորամուտը կնշի արդեն այս հանգստյան օրերին: