ՀՊԼ-ի 21-րդ տուրուն «Շիրակը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Վանին»։
Հանդիպման 15-րդ րոպեին Իգոր Ստանոյեվիչը ֆանտաստիկ հարվածով առաջ մղեց տանտերերին:
Րոպեներ անց Ստեֆանե Աջումանին խփեց պատասխան գոլը։ Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվով։
Հիմնական ժամանակի ավարտից 8 րոպե առաջ Էզա Կվասին դիպուկ իրացնելով 11 մետրանոցը հաղթանակ պարգեւեց հյուրերին ։
Այս խաղից հետո «Վանը» 24 միավորով 6-րդն է։ «Շիրակը» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 12 միավորով։