«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Ըստ աղբյուրի, 36-ամյա ֆուտբոլիստն արդեն ցանկություն է հայտնել վերադառնալ անգլիական ակումբ, որի կազմում խաղացել է 2003-ից 2009 թվականներին:
Վերադառնալու համար Ռոնալդուն համաձայնվել է աշխատավարձի կրճատման հետ, բայց նրա աշխատավարձը չպետք է պակաս լինի 20 միլիոն եվրոյից մեկ մրցաշրջանում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի գործակալից տրանսֆերի վերաբերյալ հարցում է կատարել: