«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: Այդ մասին հայտնում է ինսայդեր Նոկոլո Շիրան։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը պորտուգալացու տրանսֆերի վերաբերյալ տեղեկատվություն է խնդրել խաղացողի գործակալից: «Կարմիր սատանաները» հետևում են «Յուվենտուսի» 36-ամյա ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին:
Նաև չի բացառվում, որ Ռոնալդուն փոխանակվի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն նույնպես ցանկանում է ձեռք բերել Կրիշտիանուին: