Գերմանիայի Բունդեսլիգայի 30-րդ տուրի շրջանակում Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմն» ընդունեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»:
Առաջին խաղակեսում հյուրերը 2 գնդակ խփեցին. աչքի ընկան Պլեան ու Լազարոն: Երկրորդ խաղակեսում տանտերերը կերպարանափոխված ֆուտբոլ խաղացին: 16 րոպեի ընթացքում Հյոնեսի թիմը 3 գնդակ խփեց: Նախ, 49-րդ րոպեին Կրամարիչը կրճատեց հաշվի տարբերությունը: 60-րդ րոպեին Բեբուն հավասարեցրեց հաշիվը, իսկ 5 րոպե անց Կրամարիչը դուբլ ձևակերպեց՝ առաջ մղելով իր թիմին: Ինչպես հետագայում պարզվեց, դա խաղի վերջին գոլն էր ու «Հոֆենհայմը» 3-1 հաշվով կամային հաղթանակի հասավ:
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման մտավ 63-րդ րոպեին:
Հաղթանակից հետո «Հոֆենհայմը» 35 միավորով 11-րդն է, իսկ «Բորուսիան» 43 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Դորտմունդի «Բորուսիան» 2-0 հաշվով պարտության մատնեց «Ունիոն Բեռլինին»: 27-րդ րոպեին Մարկո Ռոյսը խփեց «մեղուների» առաջին գնդակը՝ Հոլանդի՝ 11 մետրից կատարած հարվածի անդրադարձին տիրելով: Երկրորդ գնդակը տանտերերը խփեցին 88-րդ րոպին. աչքի ընկավ Գերեյրուն:
Այս հաղթանակից հետո «Բորուսիան» 52 միավորով 5-րդն է, իսկ «Ունիոն Բեռլինը» 43 միավորով 8-րդն է: