«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին հայտնել է, որ չի զղջում պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ թուրինյան ակումբ տեղափոխվելու համար:
«Ես երբեք չեմ զղջացել, երբ Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»: Եթե ես կարողանայի հետ վերադառնալ ժամանակը, ես նորից կնքեի այս գործարքը: Ես չեմ զղջում նաև Պիրլոյի նշանակման համար»,-Անյելիի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport- ը:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Թուրինի «Յուվենտուս» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2018-ին: Այս մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողը մասնակցել է Իտալիայի Ա Սերիայի 27 հանդիպման, դարձել 25 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Անյելին այսօր խոսել էր նաև սուպերլիգայի մասին: