Mundo Deportivo-ն հայտնում է, որ ՈւԵՖԱ-ն ֆինանսական միջոցներ է օգտագործել Պրեմիեր լիգայի ակումբներին ճնշելու համար, որոնք ծրագրում էին մասնակցել եվրոպական Սուպերլիգային:
Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն «հսկայական գումար» է առաջարկել անգլիական ակումբներին, եթե նրանք հրաժարվեին մասնակցել Սուպերլիգային: Ճշգրիտ գումարը չի նշվում, սակայն նշվում է, որ Իսպանիայի և Իտալիայի ներկայացուցիչները նման առաջարկներ չեն ստացել:
Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբները որոշել են լքել Եվրոպայի Սուպերլիգան բրիտանական կառավարության ճնշման ներքո: Մանրամասներն՝ այստեղ։